Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Փիլոսյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի հայցադիմումն ընդդեմ ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանի: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից, Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ կազմակերպված քննարկման ժամանակ Աշոտ Մելքյանը հայտարարություն էր արել. «Մենք գիտենք, թե նա ցուցարարին ինչպես է շշով խփել, ինչպես է փորձել կաշառել»:
Հայցվոր կողմը պահանջում է հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկատվությունը եւ փոխհատուցում՝ 2 մլն ՀՀ դրամի չափով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը