«Նպատակը լավն է, բռնությունը ոչ ոք իրավունք չունի արդարացնի, բայց այն տարատեսակ մեկնաբանությունների առիթ է տալիս», - ԱԺ-ում նման տեսակետ հայտնեց ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով բռության հրապարակային կոչերի քրեականացմանը։
Նա նկատեց, որ կարող է իրավիճակ ստեղծվել, երբ, օրինակ, ֆեյսբուքում մարդ հավանում է այն հրապարակումը, որտեղ խոսվում է Թալիշի վրա հարձակում գործած և մարդկանց սպանած ադրբեջանցիների ոչնչացման մասին, արդյոք այս դեպքում համարվում է , որ այդ հրապարակումը հավանած մարդը արդարացնում է բռնությունը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը