10 04 2020

Ռոբերտ Քոչարյանի գործում առկա է անմարդկային վերաբերմունք. Արամ Օրբելյան. armeniasputnik.am

Ռոբերտ Քոչարյանի գործում առկա է անմարդկային վերաբերմունք. Արամ Օրբելյան. armeniasputnik.am

Armeniasputnik.am-ը գրում է. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի հայտարարությանը։

Արամ Օրբելյանի փոխանցմամբ` դատավորի թերթիկի ժամկետը կերկարացվի, թե ոչ, էական նշանակություն չունի։ ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի տեսանկյունից խնդիրն այն  է, որ կա խափանման միջոցի հետ կապված միջնորդություն, ինչն առավել հրատապ է այս վիճակում, քանի որ առկա է անմարդկային վերաբերմունքի հետ կապված հարց։ Այսինքն` պահման պայմանների առթիվ պետք է հաշվի առնվի կորոնավիրուսի հետ կապված զարգացումները։    

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանին տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը ներառյալ սույն թվականի ապրիլի 16-ն է, և եթե բուժող բժշկի կողմից այն չերկարաձգվի, դատավորն ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի:

«Աննա Դանիբեկյանը կվերադառնա աշխատանքի, շատ լավ, իրեն առողջություն, բայց դա չի նշանակում, որ խափանման միջոցի վերաբերյալ ներկայացված միջնորդությունները մինչ այդ պետք է չքննվեն։ Դանիբեկյանը կվերադառնա, որից հետո նիստ կնշանակի ենթադրաբար 18-ին, 19-ին կամ 20-ին։ Արդյունքում ստացվում է, որ անձը գտնվում է անազատության մեջ, նրա ազատության հետ կապված հարցը քննարկվել է շուրջ հինգ ամիս առաջ, և փաստացիորեն այս միջնորդությունը քննության առարկա չի դառնում, թեև արդեն իսկ ներկայացվել է»,– նշում է փաստաբանը։

Շարունակությունը` սկզբնաղբյուրում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ