06 04 2020

Ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող կալանավորն ազատ է արձակվել

Ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող կալանավորն ազատ է արձակվել

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հարգելի գործընկերներ, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Մարգարյանի նախագահությամբ կայացված դատական ակտով, դատաքննության փուլում գտնվող քրեական գործով՝ իմ պաշտպանյալի նկատմամբ գրավը ճանաչվեց թույատրելի: Դատարանը որոշման հիմնավորումներով վկայակոչել է Կորոնավիրուսային վարակի /COVID-19-ի/ հանգամանքը, այդ թվում <<Վարդաշեն>> ՔԿՀ-ում դեպքերի արձանագրումը, ԵԽ ԽԿԿ զեկույցը, ՍԴՈ-1480 որոշումը խոչընդոտելու ռիսկը զսպելու տեսանկյունից, ՀՀ-ում ստեղծված պայմաններում խոչընդոտելու ռիսկի առհասարակ նվազման փաստը, ինչպես նաև ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցների ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՄԱՆ հանգամանքը /համանման մեղադրանքի պայմաններում, մյուսների ազատության մեջ լինելը/: Այս դատական ակտը հերթականն էր, երբ այս ծանր ժամանակահատավածում որոշ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ օբյեկտիվ իրականությունը հաշվի առնելով, ղեկավարվելով իրավունքի գերակայության սկզբունքով՝ գրավը ճանաչում են թույլատրելի...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ