«Մարտի 14-ին երբ դեռ արտակարգ դրություն չէր հայտարարվել, խորհուրդ էի տվել իշխանություններին փակել փակ հաստատությունները, այդ թվում` ՔԿՀ-ները։ Բանտը էպիդեմիկ և համավարակային պանդեմիկ իմաստով ամենառիսկային գոտիներից է, մանավանդ` մեր բանտերը, որոնցում «վինտիլյացիա» գոյություն չունի»,- Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության, ԵԽ բանտային ու պրոբացիոն համակարգերի փորձագետ Արշակ Գասպարյանը՝ անդրադանռալով ՔԿՀ-ներում կորոնավիրուսի ներթափանցման խնդրին։
Նշենք, որ ապրիլի 2-ին «Վարդաշեն» ՔԿՀ-ի մի քանի աշխատակցի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։
«Փակ հաստատություններում վարակը շատ ռիսկային է, որվհետև մեկ հոգու վարակվելը մի այլ տիպի տարածվելու է մնացածի վրա։ Ազատազրկվածը հարկադիր կերպով մեկուսացված է, այսինքն՝ ինքը ընտրություն չունի անելու՝ որտեղ նստի, որտեղ քնի, ինքն ուտում է, քնում է, ապրում է այն վայրում, այն խցում, որտեղ հիմնարկի պետն իրեն տեղաբաշխել է: Ուստի ինքը չունի հնարավորություն ոչ սոցիալական մեկուսացումը փոխելու, որն ամենակարևոր կետերից մեկն է, ինչպես նաև անընդհատ լվացվելը, հասանելի ջուր պետք է լինի անընդհատ:
Մյուսը կանխարգելիչ աշխատանքներն են. պետք է առնվազն խցերում բոլորին բաժանվի և անընդհատ փոփոխվի դիմակները, ձեռնոցներով, հիգիենիկ պարագաներով և ալկոգելերով պետք է ապահովեն թե՛ ազատազրկվածներին և թե՛ աշխատակիցներին, որոնք ոչ պակաս ռիսկային են։ Պետք էր այս կանխարգելիչ և հիգիենիկ միջոցառումները ձեռնարկել»,- ասաց Գասպարյանը։
Փորձագետը նշեց, որ ՀՀ Քրեակատարողական օրենսգիրքն ազատազրկվածներին միմյանցից անջատ պահելու սկզբունքներ է տալիս, և այդ հոդվածի հիմնական դրույթները պահպանելով՝ անհրաժեշտ էր անել հետևյալը․ «Որպեսզի չգնանք համաներման ինստիտուտի և ում ասես թողնենք դուրս (որովհետև մենք էդպիսի գերբնակեցված խցեր էլ չունենք, և դրանով է պայամանավորված, որ քննադատում ենք՝ ինչո՞ւ եք ստեղծում 3 գաղութներ՝ 50 մլն դրամով), պետք էր խցային տիպի հիմնարկներից այս մարդկանց շատ արագ բաշխել ԿՈՇ , Սևան ՔԿՀ-ներ, իսկ ով ունի դրա կարիքը, նաև դատապարտյալների հիվանդանոց բուժական ուղղիչ հիմնարկ, որպեսզի առնվազն այն մարդիկ, որոնք ունեն թոքերի խնդիրներ, անընհատ լինեն արևի տակ։ Մեկուսացումը ՔԿՀ-ում շատ դժվար է, բայց պետք է ստեղծվեին կարանտինային խցեր, որտեղ յուրաքանչյուր դատապարտյալ, ազատարզկված անձ, նաև կալնավորված անձ , որի մոտ կարող էր լինել կորոնավիրուս, հարգելով մարդու իրավունքները, իրեն իր կամքով գոնե մեկուսացնել, որպեսիզ կարողանայինք օջախները մարել։ Այսօր ընդամենը մեր բախտն է բերել, որ մենք ազատազրկման վայրերից չունենք դեպք կամ ունենք այս աշխատակիցները. Այս դեպքում էլ պետք է հասկանանանք՝ վերջին 14 օրվա մեջ ում հետ են շփվել: Իսկ ՔԿՀ-ներում դեպք գրանցվելու դեպքում կունենանք շատ վատ հետևանքներ»։
Արշակ Գասպարյանի խոսքով, արդարադատության նախարարն իրեն պատասխանել է, որ կորոնվաիրուսով պայմանավորված ամեն ինչ վերահսկելի է։
«Մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ բանտային բժշկությունը կատարյալ վատ վիճակում է և դա Աադարադատության նախարարությունը պետք է ընդունի։ Մենք անըդհատ ահազանգում ենք, որ բոլոր աշտակիցները, քանի որ ռիսկային խմբում են աշխատում, շաբաթը մեկ պետք է գնան ստուգման։ ՔԿՀ մտնելիս աշխատակիցը պետք է թուղթը ցույց տա, որ բժիշկն ասել է, որ առնվազն շնչառական օրգանները խնդիր չունեն»,- ասաց փորձագետը։
Հարցին՝ տարբեր երկրներում, պայմանավորված կորոնավիրուսի վտանգներով, բաց են թողնում հատկապես կալանքի տակ գտնվողներին, ինչո՞ւ Հայաստանում չի գործադրվում մոտեցումը, Գասպարյանը պատասխանեց․ «Հայաստանում մենք դեռևս պատժողական քաղաքկանությունից ձեռք չենք քաշել, և նոր բանտեր ստեղծելը այդ նույն պատժողականն է։ Գրում են ուրիշ բան, անում են հակառակը։ Գրում են, որ մենք գնում ենք դեպի վերականագնողական արդարադատություն, որն ամբողջությամբ կապված է համայնքին պատճառած վնասը հատուցելու հետ՝ առանց ազատազրկելու։ Մարդիկ այդ բառերն օգտագործում են՝ չիմանալով: Դրա անվան տակ մի քանի հոգեբանական աշխատանքներ են կատարում ՔԿՀ-ում և դրանով ավարտվում է։ Քանի որ մեր դատախազությունը դեռևս շատ պատժողականության փիլիսոփայության մեջ է, չեմ կարծում, որ դա հնարավոր է։
Այսօր, արդեն, ուշ է կորոնավիրուսի հետ կապված ինչ-որ բան անելը, որովհետև պետք էր անել, մարտի 1-ին մինչև արտակարգ դրությունը կամ գոնե արտակարգ դրություն հայտարարալու օրը, որպեսզի դատախազությունը, գոնե, մտներ դատարաններ ու կալանավորումը կարողանար փոխել։ Ես կողմնակից եմ, որ բոլորը հնարավորինս շուտ դուրս գան բայց դա պետք էր անել շատ շուտ։ Այն երկրները, որոնք դիմում են այն քայլին, որ միանգամից ազատ արձակեն շատ մեծ թվով մարդկանց, որպես կանոն, այն երկրներն են, որտեղ կա գերբնակեցման խնդիր, այսինքն՝ ավելի շատ ազատազրկված կա, քան թույլատրելի է։ Մենք քանի որ դրա խնդիրը չունենք, դրա համար մեր մոտ դրան չգնացին»։
Ըստ Գասպարյանի՝ բոլորն էլ սկզբում թերահավատորեն էին մոտենում այս վիրուսին, սակայն պետության կառավարումն ան է, որ ավելի շուտ պետք է խնդիրը տեսնի քան սովորական քաղաքացին․ «Եթե չեք տեսնում, գոնե մասնագետներին լսեք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը