Պարոն նախարար, կարո՞ղ ա ինչ-որ բան գիտեք, որ մենք տեղյակ չենք։ Ազգային Ժողովում դիմելով Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասաց ԼՀ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը, անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին, որով հնարավորություն է տրվում կորոնավիրուսով վարակաված անձանց հեռախոսային զանգերը հսկելուն։
«Իմ մոտ էնպիսի տպավորություն է, որ մենք տեղեկատվություն ունենք, որ վիրուսը հեռախոսազանգերի միջոցով է տարածվում։ Անկեղծ ասած անհասկանալի է՝ ի՞նչ է նշանակում ամբողջ ազգի հեռախոսային և էլեկտրոնային շփումները ֆիքսում ենք, նրա համար, որպեսզի մեկուսացման ցուցում ունեցող անձնաց շփումների շրջանակը բացահայտենք։
Ի՞նչ է նշանակում բոլոր զանգերը ֆիքսել, ավելին, ֆիքսվում է զանգերի տևողությունը։ Ի՞նչ առնչություն ունի դա վիրուսի տարածման հետ»․-ասաց Խաչատրյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը