26 03 2020

Այս իրավիճակում մեծ թվով քրեական գործեր պետք է վերանայվեն. Լարիսա Ալավերդյան

Այս իրավիճակում մեծ թվով քրեական գործեր պետք է վերանայվեն. Լարիսա Ալավերդյան

Փաստինֆո-ն գրում է․ «Տարբեր երկրներ արձակուրդ են տալիս կամ ինչ-որ այլ կերպ ազատ են արձակում դատապարտյալներին, նաև մինչդատական կալանքի ներքո գտնվող անձանց: Առնվազն մեզ մոտ էլ պետք է խնդիրն այդկերպ դիտարկվի: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:

«Այն դեպքերում, երբ դատապաշտպաններն ունեն բավականին հիմքեր պնդելու , որ տվյալ անձը վտանգ չի ներկայացնում հանրության համար և դատավարության վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ, և խափանման միջոցը փոխելը լավագույն ու ողջամիտ քայլն է, կարծում եմ դրան օր առաջ է պետք գնալ հենց միայն կորոնավիրուսի վտանգի առումով»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Վերջինս նկատեց առաջին պետությունը չենք, որ այս ճանապարհը պետք է բռնենք: Լարիսա Ալավերդյանը գտնում է հենց այս իրավիճակում պետք է վերանայվեն մեծ թվով գործեր և այդ անձանց կալանքը փոխվի խափանման մեկ այլ միջոցով: Նրա խոսքով ֆորսմաժորը պահանջում է նոր մոտեցումներ, որոնք կարող են լինել նաև օրենսդրական փոփոխություններ. «Ի վերջո ավելի լավ է այդ մարդիկ հայտնվեն ավելի պաշտպանված վիճակում, մեկուսացված լինեն և խափանման այլ միջոց ընտրված լինի, քան մնան այդ կուտակումների մեջ»,-նշեց Լարիսա Ալավերդյանը:

Հարցին` եթե ամեն դեպքում չքննարկվի այդ անձանց խափանման միջոցի փոփոխության հարցը, ապա դա կարող է դիտարկվել որպես մարդու իրավունքների խախտում, Լարիսա Ալավերդյանն ասաց. «Եթե հաշվի չառնվի ֆորսմաժորային իրավիճակը, առավել ևս, եթե հստակ լինեն երկու հանգամանքների բացակայությունը(վտանգավոր չէ հանրության համար, դատավարությանը չի խոչընդոտի) և այդ մարդիկ անազատության մեջ են, իհարկե, դա կդիտարկվի որպես մարդու իրավունքների ոտնահարում»,-ընդգծեց Լարիսա Ալավերդյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ