Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, արձագանքելով Տարոն Սիմոնյանին, որ նախագծեր ընդունվում են թռչնակ դնելու համար հարցադրում արեց ինչպե՞ս է ստացվում, որ ոչ մեկ չի նկատում, որ «թռչնակ դնելու» համար է օրենքը ընդունվում, և միայն Տարոն Սիմոնյանն է նկատում:
«Ինձ մոտ տպավորություն է, որ Ձեր ելույթներն են այդպիսին, քանի որ Ձեր ելույթներում տեքստը չի փոխվում: Այսինքն՝ կապ չունի ինչ նախագիծ ենք քննարկում, Դուք նույն բանն եք ասում: Կներեք, բայց Դուք ինքներդ Ձեզ հակասում եք, մեկ ասում եք՝ նախագիծը շատ խիստ է, հետո ասում եք, որ ավելի խիստ պետք է լիներ»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը