23 03 2020

Կորոնավիրուսով դիտմամբ վարակողները կազատազրկվեն



Ազգային ժողովը շարունակեց և ավարտեց մարտի 20-ին սկսած արտահերթ նիստը։ Օրակարգում մեկ հարց էր՝ ՀՀ քրեական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթը։ 

Փոփոխությունները վերաբերում են արտակարգ դրության ժամանակ սահմանված կանոնները խախտողներին պատասխանատվության ենթարկելուն։

«Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որի դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով», ինչպես նաև ավելացվում է նոր մաս, հետևյալ բովանդակությամբ. «ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը, որն առաջացնում է տուգանքի վճարում նվազագույն աշխատավարձի 50-300-ապատիկի չափով»:

Քրեական օրենսգիրքը լրացվում է 277.1 հոդվածով. «Արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչև 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով»:

Փոփոխություններն ընդունվեցին միաձայն՝ 117 ձայնով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ