Ազգային ժողովում մարտի 23-ին արտահերթ նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Նախարարի խոսքով, կատարվող փոփոխությունն ավելի շատ ապագային միտված կլինի կամ այլ իրավիճակներում, սակայն ամեն դեպքում այս փոփոխությունն անհրաժեշտ էր իրականացնել:
Առաջարկվում է փոփոխություն հետևյալ բովանդակությամբ՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում, ենթադրում է պատիժ տուգանքով նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:
Ավելին՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը