Իրավապաշտպան, սահմանադրական քարոզարշավի «Ոչ»-ի կողմի նախաձեռնող խմբի անդամ Արսեն Բաբայանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Հրավիրում եմ ՀՀ Գլխավոր դատախազության ուշադրությունը։
Հորդորում եմ ստորև ներկայացված հայտարարություններն ընդունել հաղորդում հանցագործության մասին և սեղմ ժամկետներում քրեադատավարական ընթացակարգով իրականացնել քննություն։
Այսպես.1in.am-ը վերաթողարկեց պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ հարցազրույցը, որում ասվում է.
08:40 րոպեին Լրագրողը
- Մենք տեսնում ենք նոր հետաքրքիր զարգացումներ։ Մենք տեսնում ենք, որ «ՈՉ»-ի չկայացած շտաբում, այսպես ասած ճամբարում հավաքվել են հենց քրեաօլիգարխիկ տարրերը, ՔՐԵԱԿԱՆ էլեմենտները և այսպես ասած վերջին մարտն են ուզում մղել վերջին դիրքապահի տրամաբանությա...
Արման Բաբաջանյանը- Շատ կարևոր դիտարկում արեցիք։ Մենք վերջին օրերին լսում ենք տարբեր քրեական հանցագործների կողմից մոբիլիզացիա «ՈՉ»-ի շուրջ. Նրանք ամենավերջին, էսպես ըըըըըը, ամենաստոր ուղերձներն են հղում իրենց բակերում և իրենց տիրապետության տակ, այսպես կոչված շրջաններում, և մարդկանց ուղղակի ՍԱՐՍԱՓ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՎ ՍՊԱՌՆՈՒՄ են, որպեսզի ապրիլի 5-ին նրանք ուղարկի չմասնակցեն։ Եվ սա հստակ ազդակ է մարդկությանը, որ քրեական աշխարհը ոտքի է կանգնել և մոբիլիզացվում է «ՈՉ»-ի շուրջ։
Ակնկալում եմ ստանալ նաև նյութերի նախապատրաստական փուլում Արման Բաբաջանյանի բացատրագրերը, եթե քրեական գործի հարուցումը կմերժվի»։
Արսեն Բաբայանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին և խնդրել, որ վերջինս հնարավորինս արագ իր հայտարարությունը ներկայացնի գլխավոր դատախազին, ինչպես նաև քննության արդյունքների մասին իրազեկի իրեն և հանրությանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը