05 03 2020

Տեղի ունեցածից հետո վախից Արամ Վարդանյանի թոռը չի խոսում․ Լուսինե Սահակյան

Տեղի ունեցածից հետո վախից Արամ Վարդանյանի թոռը չի խոսում․ Լուսինե Սահակյան

Արամ վարդանյանի տնից բերման է ենթարկվել երեք մարդ, այլ տեղերից բազմաթիվ մարդիկ։  Նրանց մի մասն ազատ է արձակվել է։ Երկուսը ձերբակալվել են ակնհայտ անհիմն կասկածանքով։ Նրանցից մեկը  Արամ Վարդանյանի եղբոր որդին է՝ Արման Վարդանյանը, մոյւսը հարևանությամբ բնակվող մի տղա է։ Գործն էլ 2016 թվականին տեղի ունեցած ինչ-որ դեպքի հետ է կապված, որի քննությունը արդեն մեկ տարի է՝ գնում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը։


Փաստաբանը մանրամասնեց՝ բերման ենթարկվածների թվում եղել են նաև իրենց տանը հյուր եկած հարազատները, կողոպուտի ու  ինչ-որ առևանգման կասկածանքով։ Փաստաբաններն անգամ տեղեկացված չեն եղել, թե ինչ արարքների մասին է խոսքը, երբ է տեղի ունեցել։ Ոստիկանները չեն պատասխանել, ոչինչ չեն բացատրել։

«Մեզ ծանոթացրել են քննչական խմբի որոշմանը, որից մենք հասկացել ենք, որ 2016 թվականին ինչ-որ մեկի ԲՄՎ-ի կողոպուտի մասին է, բովանդակությունից չհասկացանք, թե ինչ առևանգման մասին է խոսքը։ Մենք դիմել ենք դատարան ու վիճարկում ենք ձերբակալությունը, որովհետև նման ձերբակալում չի կարող լինել մի շարք պատճառներով, անգամ կասկածանքը չեն ասում, կամ անձը փորձ էլ չի արել փախուստի դիմելու»,-ասաց Սահակլյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ