2019 թ հուլիսից-դեկտեմբեր ամիսների ընթացքում պաշտոնի ստանձնման և պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր չներկայացնելու համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թվով 55 վարույթ է հարուցել: Այս մասին տեղեկացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
Քանակական առումով ամենաշատ վարույթները հարուցվել են Ոստիկանության և Քննչական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ`համապատասխանաբար թվով 18 և 15 վարույթ:
Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցվել է 5 վարույթ, պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ`4 վարույթ, Քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձանց նկատմամբ`3, Քաղաքացիական ծառայություն իրականացնողների տկատմամբ`3, Պետական, քաղաքական պաշտոն զբաղեցնողների նկատմամբ 2 և մեկական վարույթներ Հարկադիր կատարման ծառայողի, համայնքային ծառայողի, դատավորի, դեսպանի և զինծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ:
Հանձնաժողովը վարույթների մասին ծանուցվել է բոլոր այն անձանց, ովքեր հայտարարագիր չեն ներկայացրել`առաջարկելով համապատասխան ժամկետներում ներկայացնել հայտարարագրերը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը