Հաշվի առնելով, որ վերջին ժամանակահատվածում բազմաթիվ են անմեղության կանխավարակածի սկզբունքի ոտնահարումները եւ դրա էության նենգափոխությունը ամենատարբեր հարթակներում` «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը պատրաստել է անմեղության կանխավարակածի հիմնախնդիրներին առնչվող բազմակողմանի վերլուծություն։ ՀԿ ֆեյսբուքյան էջում նշվում է․
«Դրանում ոչ միայն անդրադարձ է կատարվում միջազգային փաստաթղթերերում առկա կարգավորումներին եւ ՄԻԵԴ նախադեպային պրակտիկային, այլ նաեւ հատուկ ուսումնասիրության են ենթարկվել սկզբունքին վերաբերող մի շարք խնդրահարույց հարցեր, հատկապես կարեւորելով՝
• Անմեղության կանխավարկածը պաշտոնատար անձանց հայտարարությունների համատեքստում
• Անմեղության կանխավարկածի սկզբունքի կիրառությունը այն դեպքերում, երբ քրեական գործը հարուցված չէ։ Հարգելի իրավապահներ կարդացե՛ք ու կրկին՝ կարդացե՛ք
• ԶԼՄ հրապարակումների համատեքստում անմեղության կանխավարկածը եւ խոսքի ազատությունը
• Անմեղության կանխավարկածի եւ առանց դատավճռի գույքի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտների հարաբերակցությունը»։
«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ-ն իր հիմնական առաքելություններից մեկը համարում է մասնագիտական, սակայն հանրամատչելի վերլուծությունների միջոցով այն ոլորտների վերաբերյալ լույս սփռելը, որոնք տարակերպ են մեկնաբանվում։ «Կարծում ենք` աշխատանքը այս առումով օգտակար կլինի զանգվածային լրատվության միջոցների, պաշտոնատար անձանց եւ ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրվողների համար»։
Վերլուծությունը հետեւյալ հղմամբ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը