07 02 2020

Ապօրինի ծառահատումները 4․6 միլիոնի վնաս են պատճառել շրջակա միջավայրին

Ապօրինի ծառահատումները 4․6 միլիոնի վնաս են պատճառել շրջակա միջավայրին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 13 դեպք, որից 9 դեպքով հաշվարկվել է 4.608.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Մասնավորապես`

Արձանագրվել է 13 դեպք, որից 9-ով հաշվարկվել է 4.608.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4–ով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

      Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (2 հաճարենի, 49 բոխի, 3 բալենի, 4 կաղնի, 1 ձիակասկ) հաշվարկվել է 1.036.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով  (8,7 խմ վառելափայտ, 0,5 խմ թափուկ վառելափայտ)՝ 306.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

      Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի,  փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով՝ 200.000 ՀՀ դրամի  չափով վարչական տուգանք։

      Տավուշ՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (7,4 խմ վառելափայտ) հաշվարկվել է 253.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

      Ապօրինի ծառահատման (23 հաճարենի, 18 բոխի, 2 թխկի, 2 ուռի, 1 թեղի) և փայտանյութի ապօրինի տեղափոխման (1 խմ թափուկ վառելափայտ, 3 խմ վառելափայտ) 1 դեպքով հաշվարկվել է 3.012.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

      Գեղարքունիք՝ Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 2 գործ (160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։  Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 310.000 ՀՀ դրամ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ