ՀՀ վերաքննիչ դատարանը՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, որոշեց բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց դատախազության բողոքը։ Խոսքը վերաբերում է Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը հրապարակելուն։2019 թ․ նոյեմբերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի հայցը և պարտավորեցրել ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը։
Դատախազությունը բողոքարկել էր դատարանի նշված որոշումը։ Արմեն Դանիելյանն էլ բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումը։Դատական նիստին պաշտպանական կողմը չէր մասնակցում։ Ինչպես հայտարարել էր Հովհաննես Խուդոյանը, իրենք այս դատավորից դրական սպասելիք չունեն, քանի որ գործով կանխակալ մոտեցում ունի։ Խուդոյանը մինչ այդ ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Դանիելյանին, որը մերժվել էր։
Որոշումը ենթակա է բողոքարկման 15-օրյա ժամկետում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը