03 02 2020

Դատավոր Արմեն Դանիելյանն անցավ խորհրդակցական սենյակ



Վերաքննիչ դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը։ Դատավոր Արմեն Դանիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որտեղից դուրս կգա փետրվարի 6-ին։Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց դատական հայցը։ Նախաքննության ընթացքում Խուդոյանը պահանջել էր ներկայացնել «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը, քանի որ ներկայացվել էին միայն առանձնացված մասի նյութերը։ Քննիչը մերժել էր միջնորդությունը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարել՝ պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել «Մարտի 1»-ի գործով բոլոր նյութերը։Դատախազությունը բողոքարկել էր դատարանի նշված որոշումը։

Տեսանյութում Հովհաննես Խուդոյանը ներկայացնում է հայցը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ