Վերաքննիչի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը և ինքնաբացարկ չհայտնեց: Նիստը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանն ու Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին, ում նախագահությամբ այսօր մեկնարկել է Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը պաշտպաններին տրամադրելու գործով առաջին նիստը։ Ներկայացնելով մի շարք հիմքեր՝ պաշտպաններն ընդգծել են, որ դատավոր Դանիելյանը չի կարող սույն գործով անաչառ որոշում կայացնել։ Նրանք հիշատակել են, մասնավորապես, այն դատական նիստը, որի ժամանակ նույն Արմեն Դանիելյանը թույլ չի տվել ելույթ ունենալ Ռ․ Քոչարյանին ու նրա Փաստաբանական թիմի անդամներին։
Պաշտպանները մեջբերեցին նաև ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի խոսքերը, ով «Փաստինֆո» լրատվականին տված հարցազրույցում ասել էր․ «Իշխանությունը ցանկանում է, որ մեր բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման, իսկ ընդդիմադիրներն ուզում են, որ դատական իշխանությունը լինի Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նման»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը