ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը գրում է․
«Խոստացել էի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ իմ դիրքորոշումը հայտնել աշխատանքային օրվա վերջում։Ծանոթանալով նշված նախագծերի փաթեթին՝ պնդում եմ, որ քաղաքական իշխանության կողմից նախագծված «երկքայլային պարզունակ կոմբինացիայի» առաջին քայլը՝ երեկ շրջանառության մեջ դրված նախագիծն առերեւույթ հակասություններ ունի ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության հետ։Ինչ վերաբերում է «երկքայլային պարզունակ կոմբինացիայի» իրավաբանական որակմանը, ապա այն սահմանադրական կարգի տապալման դասագրքային օրինակ է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը