26  01  2020

Վարչապետի ասուլիսի ընթացքում անմեղության կանխավարկածը բնաջնջվեց․ փաստաբան

Վարչապետի ասուլիսի ընթացքում անմեղության կանխավարկածը բնաջնջվեց․ փաստաբան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է․

«2014թ. կարծեմ սեպտեմբերին ԱՄՆ-ում խոսքի ընթացքում Սերժ Սարգսյանը խախտել էր Շանթ Հարությունյանի անմեղության կանխավարկածը` նրա գործողությունները որակելով իբրև խուլիգանություն։

Անմիջապես հայաստանյան իրավապաշտպանները նշանառության տակ վերցրին տեղի ունեցածն (օդում կախված լուրերի համաձայն նրանց շրջանում եղել են նաև ինքնահրկիզման դեպքեր) ու այնքան «տանջեցին» այդ հարցը, որ Ս.Սարգսյանն այլևս կարծես թե նման որակումներում սկսեց զգույշ լինել։

Երեկվա ասուլիսի ընթացքում, սակայն, անմեղության կանխավարկածը որպես հասկացություն ուղղակի բնաջնջվեց ու պախարակվեց... իսկ տեղի ունեցածի մասին էլի կխոսի միայն Ավետիք Իշխանյանը։

Հիմա այսքանն ինչու գրեցի, հարգելիներս, սա է այն ամենը, ինչ հարկավոր է իմանալ սորոսականների (այս բառն առաջին անգամ երեկ եմ գործածել, դե մի բան որ հանկարծ արգելվում է, ես չեմ կարողանում դա չանել), նրանց դավանած «արժեքների» ու «սկզբունքների» մասին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ