ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի հունվարի 23-ին որոշեց ուժի մեջ թողնել «Հայաստան» Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելը թույլատրելի ճանաչելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, մերժելով դատախազի բողոքը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արա Վարդանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:
«Նրանք դեռ կան... կարող դատավորները»,-հավելել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը