«Բոլոր դատարաններից ակնկալիքն այն է, որ տեղի կունենա արդարադատություն։ Ցավոք սրտի, այսպես կոչված՝ «Նոր Հայաստանում» շատ հաճախ ականատեսն ենք, որ դատարանները կատարում են պարտադրված վճիռներ։ Հույս ունեմ, որ դատավորը կկարողանա իր մեջ ուժ գտնել և կայացնել ճիշտ որոշում»,- լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Արա Վարդանյանը, որը Վերաքննիչ դատարանի դիմաց մասնակցում էր ի աջակցություն «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի տեղի ունեցող ակցիային։ «Ազատ խոսքը դարձել է մեծ խոչնընդոտ ներկա իշխանության համար, և կփորձեն ճնշել։ Դժվար է կառավարել երկիրը, երբ ոչինչ չես անում և ուզում ես, որ չիմանան, որ դու ոչինչ չես անում։ Իշխանությունը գնում է միայն պոպուլիստական քայլերի»,- ասաց Արա Վարդանյանը։ Ըստ Վարդանյանի՝ «Նոր Հայաստանում» մենք պետք է սպասենք ցանկացած զարգացումների, և բոլորը՝ իշխանությունը պահելու համար․ «Եթե իշխանությունները հավատային, որ իրենք իշխանություն են և իրենց ոչինչ չի սպառնում, նման քայլեր չէին անի։ Մենք չենք խանգարում ձեզ կառավարել երկիրը, ինքներդ եք ձեզ խանգարում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը