19 01 2020

Վարչապետը կիսվում է սառը զենք ճանաչվելու շանս չունեցող դանակի կինոյով․ փաստաբան

Վարչապետը կիսվում է սառը զենք ճանաչվելու շանս չունեցող դանակի կինոյով․ փաստաբան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է․

«Պետության ղեկավարը որոշել է այսօր իր պաշտոնական էջում տեսանյութ տարածել չգիտեմ որ «մտքի տիտանի» գլխում ծնված «քրեական ենթամշակույթի» դեմ պայքարի մասին։ 

Այդ կինոյում ոստիկանները մի քանի մարդու քաշելով հանում են մեքենաներից, պառկեցնում գետնին ու տանում...

Ես հիմա չեմ անդրադառնա հարցի իրավական կողմին, թե սա ինչ է, ինչքանով է իրավաչափ, համաչափ, չեմ խոսի այն մասին, որ հանցագործությունները բացահայտելու փոխարեն ինչով են զբաղված ոստիկանները եւ այլն։

Հիմա միայն ուզում եմ տեղադրել այդ նույն տեսագրության մեջ ներկակացված այս կադրերը. 3-4 գրամ ենթադրյալ մարիխուանան ու որեւէ փորձագետի կողմից երբեք սառը զենք ճանաչվելու որեւէ շանս չունեցող այս դանակը։

Ստացվում է, որ պետության ղեկավարը պաշտոնական էջին իրականում կիսվում է 3-4 գրամ ենթադրյալ մարիխուանայի ու որեւէ փորձագետի կողմից երբեք սառը զենք ճանաչվելու որեւէ շանս չունեցող այս դանակի մասին կինոյով...

Մնացյալը լիրիկա է ու ինքնախաբեություն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ