16 01 2020

Մանվել Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքում է՝ ծայրահեղ ծանր վիճակով. փաստաբան



Հունվարի 15-ի ուշ գիշերվա տեղեկատվությամբ, Մանվել Գրիգորյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ ծանր վիճակով: Այս մասին հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

«Միջգերատեսչական հանձնաժողովն ապահովելով իրեն, փաստեց, որ Մանվել Գրիգորյանի կյանքին կարող է վտանգ սպառնալ և փաստեց հետևյալը, որ կալանքը կրելու ընթացքում հիվանդությունները ծանրացել են: Եզրակացությունից հետո մենք ասացինք, որ հրավիրեն հանձնաժողովի նախագահին և անդամներին, որովհետև հարցեր ունենք, որ մեր հարցերի պատասխանները ստանանք: Իսկ դատարանն ասաց, որ հիմա չի կանչում, կգա ժամանակը, կկանչի: Ահավասիկ պարզ եղավ հանձնաժշողովի կաշկանդվածությունը, որ օբյեկտիվ գնահատական չտված, պարզ դարձավ, որ դատարանը ևս կաշկանդված էր արդարադատություն իրականացնելու: Մենք բարձրաձայնեցիքն, որ ժամանակ կգա, երբ Գրիգորյանի կյանքին իրական վտանգ կսպառնա և երկու օր առաջ, երբ վերջինիս վերակենդանացման բաժանմունք տեղափոխեցին, դատախազությունը ցույց տվեց, թե ինքն ինչքան է հետամուտ լինում անձի հետ կապված գործառույթներին, որ հենց իմացավ խնդիր կա, մի հատ ճտացրեց, և դատարանը նիստը նշանակեց»,- ասաց պաշտպանը և ընդգծեց, որ այս քայլով դատախաղությունն իրեն ապահովագրեց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ