15 01 2020

Մանվել Գրիգորյանի գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ

Մանվել Գրիգորյանի գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյան խափանման միջոցի մասին։

Նիստի ընթացքում դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշոց, որ 2020 թվականի հունվարի 15-ին «Նաիրի» ԲԿ-ից ՀՀ դատախազություն գրություն է ստացվել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ։ Հաշվի առնելով ամբաստանյալի առողջական վիճակի հետ կապված հարցի կարևորությունն ու հրատապությունը՝ առաջին ատյանի դատարանը որոշել է արտահերթ նիստ հրավիրել։

Դատավորը հրապարակեց «Նաիրի» ԲԿ-ից դատախազություն ուղարկված գրությունը. «Հիվանդի վիճակը գնահատվել է կայուն միջին ծանրության։ Հիվանդը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Ներկա պահին հիվանդը  վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը գնահատվում է ծանր, խնդրում ենք ձեռք առնել համապատասխան միջոցառումներ»։

Միջգերատեսչական փորձագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակեց հանձնաժողովի կարծիքը. «Փորձաքննության ընթացքում Մանվել Գրիգորյանի հիվանդությունները վերահսկվել են։ Փորձաքննությունը չի կատարվել մի քանի օրվա ընթացքում, այլ եղել է ժամանակատար։ Պարբերաբար հետևել ենք բժշկական փաստաթղթերի տվյալներին, որոնք արձանագրվել են «Նաիրի» ԲԿ-ում։ Բոլոր ախտորոշումները համընկնում են դատարանում հրապարակվածի հետ։

Ցավոք սրտի, ի հայտ է եկել վիճակի բարդացում։ Բժշկական տեսանկյունից դա ոչ ցանկալի բարդացում է, քանի որ այն կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Խոսքը սրտի ռիթմի խանգարումն է։ Դա անակնկալ, հանկարծակի եկած հանգամանք է։ Սրտի կծկումների հաճախականության հետ կապված կարող է բերել անկանխատեսելի ախտանիշների։ Սա արդեն վերջին ստադիան է։ Զարկերակային ճնշման թվերը սպառնացող են։ Այս վիճակը կյանքին սպառնացող վիճակ է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ