14 01 2020

Դատարանը հարկ չհամարեց հրապարակել իմ նամակը և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց․ Միհրան Պողոսյան

Դատարանը հարկ չհամարեց հրապարակել իմ նամակը և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց․ Միհրան Պողոսյան

«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, որն այսօր դատական նիստին չէր ներկայացել, ինչի պատճառով նիստը հետաձգվել էր, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է չներկայանալու դրդապատճառների վերաբերյալ դատարանին հասցեագրած դիմումը։

«Դատարանը հարկ չհամարեց այն հրապարակել և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց, մինչդեռ դիմումով հստակ հայտնել էի չներկայանալուց պատճառները ու ընդհանրապես կարծում եմ, յուրաքանչյուր անձ դատական նիստին ներկայանալուց առաջ մի պահ պետք է խորհի թե ու՞ր է պատրաստվում ներկայանալ։

Հ.Գ. Շարունակում եմ հանդիսանալ պարոն Յուրի Խաչատուրովի պաշտպանը, սույն նիստին չներկայանալու որոշումս կայացրել եմ դատական նիստից անմիջապես առաջ, հաջորդ դատական նիստին ներկայանալուս վերաբերյալ այս պահին որոշում չունեմ»,- գրել է նա՝ ներկայացնելով նաև նամակն ամբողջությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ