Պարոն Պողոսյանը ներողամտություն է հայցել դատավարության այն մասնակիցներից, ովքեր պատշաճ վարքագիծ են դրսևորել: Այս մասին հունվարի 14-ին սահմանադրական կարգի տապալման գործով դատական նիստի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ «Ես կարծում եմ, որ մեղադրողներից ինքը ներողամտություն չի հայցի, որովհետև անցած դատական նիստին մեղադրողները պատշաճ իրենց պաշտոնին և իրենց դատավարական կարգավիճակին հարիր վերաբերմունք չեն դրսևորել: Ինչ վերաբերում է՝ սպառնալիք եղե՞լ է, թե՞ ոչ, Միհրան Պողոսյանի դիմումի մեջ նշված է այն արտահայտությունը, որը թույլ է տվել իրեն տուժողի իրավահաջորդը: Նախքան որևէ մեկը կգնահատնի՝ պաշտպանների նկատմամաբ դա պետք է դիտե՞լ սպառնալիք, թե ոչ, այդ ինչ-որ մեկը, ցանկացած մեկը, պետք է այսպես մտածի՝ իսկ եթե իր նկատմամաբ դա հնչեր, սպառնալիք կլինե՞ր, թե՞ ոչ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը