10 01 2020

Ռուբեն Հայրապետյանի տունը խուզարկելու որոշումը բողոքարկվել է

Ռուբեն Հայրապետյանի տունը խուզարկելու որոշումը բողոքարկվել է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի  պաշտպան Ամրամ Մակինյանը հայտնել է, որ Հայրապետյանի առանձնատան խուզարկության դատարանի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան։ 

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ կապված յուրացման դեպքով ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունում քրգործ է հարուցվել, որը ՀՀ քննչական կոմիտեն ստացել է ու վարույթ ընդունել: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի (խոշոր չափերով յուրացում) , 325-րդ հոդվածի 2 մասի (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) եւ 214-րդ հոդվածի 2-րդ մասի  (Առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով:

«Հիմնավորված չէ  տան խուզարկությունը: Բացի այդ պարոն Հայրապետյանի տանից առգարվվել են առարկաններ՝ առանց թույլտվության, մենք միջնորդել ենք վերադարձնել դրանք իրական սեփականատիրոջը, քանի որ առգրավելու թույլտվություն չի եղել, վարույթ իրականացնող մարմինը մեր միջնորդությունը թողել է առանց քննության: Այդ մասով էլ կա օրենքի խախտում»,- նշել է պաշտպանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ