27 12 2019

Իմ տեղեկություններով, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առաջադրվել է մեղադրանք․ Ռուբեն Մելիքյան

Իմ տեղեկություններով, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առաջադրվել է մեղադրանք․ Ռուբեն Մելիքյան

«Իմ տեղեկություններով, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առաջադրվել է մեղադրանք»,- լրագրողներին ասաց իրավաբան Ռուբեն Մելիքյանը։ Մելիքյանն ասաց, որ արդեն հստակ է դառնում ամբողջ պրոցեսը, և հստակ է, որ այսղպես ասած՝ կամավոր թոշակի գնալը, մեղադրանք առաջադրելն արդեն փոխկապակցված են։ «Իշխող քաղաքական ուժը, փաստորեն, կանգ չառավ այս քայլի առաջ։ Իսկ թե ինչ է նշանակում ՀՀ-ում մեղադրանք առաջադրելը քաղաքական պատճառներով, վերջին շրջանում բազմաթիվ նման օրինակներ ունենք։ Լուրջ հիմքեր ունենք լուրջ կասկածամտությամբ վերաբերելու այս ամենին»,- ասաց իրավաբանը։ «Ակնհայտ է, որ սա քաղաքական ճնշում է, մեկնված ձեռքի մյուս ձեռքը»,- հավելեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ