Դատարանը մերժել է փաստաբանների բողոքը 5-րդ ալիք հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալման իրավաչափության մասով և բավարարել քննիչների միջնորդությունը Արմեն Թավադյանին կալանավորելու վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին ասաց Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Նա ասաց, որ կստանան կալանքի հիմնավորումը և անպայման կբողոքարկեն։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին Արմեն Թավադյանը ձերբակալվել էր, ըստ ոստիկանության՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործով։ Նշենք, որ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (Սուտ ցուցմունք տալու նպատակով վկային կամ տուժողին կաշառելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Թավադյանը ձերբակալվել է նույն քրեական գործի շրջանակում, նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը