24 12 2019

Ձերբակալություն՝ ակնհայտ մտացածին գործով․ Վիկտոր Սողոմոնյան․ Հրապարակ

Ձերբակալություն՝ ակնհայտ մտացածին գործով․ Վիկտոր Սողոմոնյան․ Հրապարակ

Hraparak.am-ը գրում է․ «Մենք գրել էինք, որ այսօր ՀՔԾ է հրավիրվել «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը։ Ավելի ուշ ՀՔԾ-ից հաղորդեցին, որ Թավադյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։ Խոսքը Ռոբերտ Քոչարյանի աջակցի կողմից «Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու» մեղադրանքի մասին է։ Քրօր-ի 340 հոդվածը կոչվում է «սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը», որի 4-րդ մասը վերաբերում է սուտ ցուցմունք տալուն հարկադրելուն, որը «կատարվել է կազմակերպված խմբի կողմից» եւ պատժվում է 3-ից 7 տարի ազատազրկմամբ։

Մենք զրուցեցինք Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ, ով ասաց․ «Այս ձերբակալությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Լրատվամիջոցի ղեկավարին՝ ակնհայտ մտացածին գործի շրջանակներում ձերբակալելը կոնկրետ եզրակացությունների տեղիք է տալիս։ Ես սպասում եմ ՀՔԾ պարզաբանումներին, որից հետո ավելի մանրամասն կանդրադառնամ հարցին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ