«Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի` հաշվառման-քննական եւ տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության գծով տեղակալ Արթուր Տոնոյանը երեկ՝ դեկտեմբերի 17-ին, ազատ է արձակվել։ Այդ լուրը հաստատեցին ՀՔԾ-ի լրատվության ծառայությունից։
Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի կալանքի որոշումը։
Հիշեցնենք, որ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, համաձայնեցված գործողություններով սահմանափակել է ՀՀ ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի մատակարարման հնարավորություն ունեցող մասնավոր ընկերությունների միջեւ մրցակցությունը, կատարել նպատակաուղղված գործողություններ ընկերություներից մեկի մուտքը ՀՀ շուկա խոչընդոտելու ուղղությամբ` այդ կերպ ապահովելով երկրորդ ընկերության մենաշնորհային դիրքը ՀՀ շուկայում եւ նպաստելով վերջինիս կողմից սահմանված խտրական գները պահպանելուն, որի հետեւանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը