16 12 2019

Ռուբեն Հայրապետյանին առնչվող դեպքերով քրգործ է հարուցվել

Ռուբեն Հայրապետյանին առնչվող դեպքերով քրգործ է հարուցվել

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում (6-րդ վարչություն) ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ կապված յուրացման դեպքով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի, 179-րդ հոդվածի 3-րդ մասի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի և 214-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործն ուղարկվել է նախաքննական մարմին:

315-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, 179-րդ հոդվածի 3-րդ մասը՝ խոշոր չափերով յուրացում , 325-րդ հոդվածի 2-րդ մասը՝ մի խումբ անձանց կողմից փաստաթղթերի կեղծում և 214-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ