12 12 2019

Ռոբերտ Քոչարյանի գործով նոր դատավորի եղբայրը հակաքոչարյանական է. Slaq.am

Ռոբերտ Քոչարյանի գործով նոր դատավորի եղբայրը հակաքոչարյանական է. Slaq.am

Slaq.am-ը գրում է

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով վերաքննիչ բողոքը մակագրվել է Լուսինե Աբգարյանին: Այս մակագրման պատճառն այն է, որ վերաքննիչի մեկ այլ դատավոր՝ Մխիթար Պապոյանը, ինքնաբացարկի միջնորդությունը բավարարեց և դարձավ 7-րդ դատավորը որը հրաժարվեց իրականացնել արդարադատություն։

Իսկ ո՞վ է դատավոր Լուսինե Աբգարյանը և ինչով է հայտնի։ Նրա դատավորի կարիերան շատ կարճ է՝ ընդամենը 5 տարի։ Նախագահի 2014թ․ հրամանաով դատավոր է նշանակվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում։ Իս արդեն իշխանափոխությունից հետո՝ 2018թ․ հոկտեմբերի 24-ին, նշանակվում է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։

2014 թվականին՝ դատավոր նշանակվելիս, հայտարարագրել էր հողամաս, 200 հազար դրամ և 500 դոլար: Արդեն 2018-ին ունեցել է 7 միլիոն դրամ և 5000 դոլար տված փոխառություն: Դատավորը հայտարարագրել է նաև 1 միլիոն դրամ դրամական միջոց և 7 միլիոն 744 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 4 աղբյուրից։

Համացանցում կար տեղեկություն այն մասին, թե ինչպես 2016թ․ հունվարի 22-ին Լուսինե Աբգարյանը Արջուտ գյուղի բնակիչ Կարեն Խեչոյանին տուգանել է 150 հազար դրամի չափով, այն դեպքում, երբ Խեչոյանը մեղադրվում էր կնոջը՝ Լուսինե Ղաբուզյանին, և անչափահաս դստերը՝ Մարուսյա Խեչոյանին, պարբերաբար բռնության ենթարկելու մեջ։ Հայտնի էր որ անգամ 16-ամյա դստերը շղթայով կապել էր գոմի մսուրից:

Դատավոր Աբգարյանը կայացրել է նման թեթև որոշում՝ հաշվի առնելով Խեչոյանի անձի հայրենասիրական բնութագրումները։

Վերաքննիչ քրեական դատարանում ևս աչքի չի ընկել՝ ընդամենը մեկ տարի պաշտոնվարելու պատճառով։

Այսինքն, Հայաստանի ամենաաղմկահարույց քրեական գործը հանձնվում է մարդու, որը որևէ լուրջ գործ դեռ չի վարել և պետք է նոր սովորի։ Համացանցային որոնումները պարզեցին որ այս գործի հետ կապված կա նաև շահերի բախման խնդիր։

Լուսինե Աբգարյանի եղբայրը՝ Դավիթ Աբգարյանը, որը նույնպես իրավաբան է, կանախակալ վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Նա ֆեյսբուքյան էջում կիսվել է Սերժ Թանկյանի գրառմամբ, որն էլ գոհունակություն էր հայտնել 2018թ․ դեկտեմբերին Ռոբերտ Քոչարյանի կալանավորման կապակցությամբ։

Ավելին, Դավիթ Աբգարյանը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մտերիմ ընկերն է, նրա հետ միասին երկար ժամանակ աշխատանքային գործունեություն է ծավալել։ Իսկ Վահե Գրիգորյանը հայտնի է Ռոբերտ Քոչարյանի գործով կանխակալ վերբերմունքով, նա այս դատական գործի սկզբում հանդես էր գալիս որպես մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, նույնիսկ դատական նիստի ժամանակ նստում էր մեղադրող դատախազների կողքին։

Լուսինե Աբգարյանը նորագույն շրջանի և ժամանակակից հայ գրականության սիրահար է։ Նա իր ֆեյսբուքյան էջը ողողել է օրինակ՝ Վանո Սիրադեղյանի և այլոց գործերով։ Դատավորների միության կայքում նրան գեղեցիկ բնութագրումներով նյութ է տեղադրվել այն մասին, թե ինչպես է փոքր տարիքից գլուխը վերև պարզած քայլել, ինչի պատճառով ընկել է փոսերը, ինչպես է սիրում անծանոթ խմբերի հետ արշավների գնալ, կյանքի իմաստ փնտրելն անիմաստ է համարում և այլն։

Որքան էլ դատական գործը պոեզիա լինի Լուսինե Աբգարյանի համար, ինչպես նշում են նրան բնութագրողները, այնուամենայնիվ, պետք է լուրջ մոտենալ։

Ակնհայտ է, որ Ռոբեր Քոչարյանի գործը Լուսինե Աբգարյանի «խելքի բանը չէ»․ նախ նրա համար, որ ինքը սկսնակ է և նրա քննած ամենահնչեղ գոչծը եղել է 2019թ․ ապրիլի 10-ին Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելը, գումարած այն, որ նա չի կարող անաչառ լինել, քանի որ ընտանիքի անդամը՝ եղբայրը հակաքոչարյանական է և ընկեր է հակաքոչարյանական փաստաբանի հետ։ Իսկ դատավոր Աբգարյանի կենսագրականում գրված է, որ այնքան է եղբոր հետ կապված, որ չնայած տարիքային տարբերությանը, միասին են ընդունվել համալսարան, նույն բաժինը, նույն խումբը և միասին նստել դասի։

Ի դեպ, Լուսինե Աբգարյանի հայրը Նիկոլ Փաշինյանի երկրացին է, մայրը՝ Ռոբերտ Քոչարյանի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ