Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործը մակագրվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին:
Հիշեցնենք, որ դատավոր Մխիթար Պապոյանն, ում մակագրվել էր Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը, դեկտեմբերի 9-ին բավարարել է մարտի 1-ի գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը, որից հետո գործը պետք է մակագրվեր այլ դատավորի:
Խափանման միջոցի գործով բողոքը ներկայացրել են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները: Նրանք բողոքարկել են դատավոր Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշումը՝ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը