Shamshyan.com-ը գրում է․ «ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։
Արման Սարգսյանի հրամանով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Սամվել Գալստյանը իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոկանատարի մեկ այլ հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար է նշանակվել Գրիգոր Պողոսյանը։Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով Ռաֆայել Ասրյանը ազատվել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարի պաշտոնից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը