ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը ոստիկանության բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ընդհանուր առմամբ բաժնում իրավիճակը խաղաղ է։
Պատգամավորը նշեց, որ կային բողոքողներ, որ բերման ենթարկելը եղել է ոչ իրավաչափ, նաև պատգամավորին փոխանցել են, որ կարմիր բերետավորներից մեկի կողմից հայհոյանքներ են հնչել։ Սամսոնյանը նշեց, որ բերման ենթարկվածներից որևէ մեկը վնասվածք չի ստացել՝ հավելելով, որ տարբեր բերման ենթարկվածների բաց կթողնեն տարբեր ժամերի՝ ավելի շուտ, քան կլրանա բերման ենթարկելու 3 ժամը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը