27 11 2019

Լարված իրավիճակ՝ ոստիկանության դիմաց. Aysor.am

Լարված իրավիճակ՝ ոստիկանության դիմաց. Aysor.am

Aysor.am-ը գրում է․ «Այս պահին լարված իրավիճակ է ոստիկանության վեցերորդ վարչության դիմաց: Փաստաբանին արգելում են տեսակցել իր վստահորդին, որն այսօր բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:

Փաստաբան Վահե Դանիելյանն Аysor.am-ի հետ զրույցում ասաց, որ արդեն շուրջ 40 րոպե է՝ պայքարում է, որպեսզի իրեն թույլ տան մուտք գործել ոստիկանության վեցերորդ վարչություն և իրավական աջակցություն ցուցաբերել իր վստահորդին:

«Ինձ ասում են՝ իմ վստահորդը չափահաս մարդ է կարող է պատասխանել հարցերին, մինչդեռ դա օրենքի կոպիտ ոտնահարում է: Ես արդեն 40 րոպե է՝ այստեղ պայքարում եմ, որպեսզի կարողանամ բարձրանամ վերև, տեսնեմ՝ ինչ է կատարվում իմ վստահորդի հետ, սակայն թույլ չեն տալիս: Ես արդեն իսկ ահազանգել եմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և հիմա սպասում եմ իրենց գործողություններին», - Аysor.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Դանիելյանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ