26 11 2019

Կոռուպցիայի հանձնաժողովի ձևավորման գործընթացը ձախողված է. նախկին փոխնախարար

Կոռուպցիայի հանձնաժողովի ձևավորման գործընթացը ձախողված է. նախկին փոխնախարար

ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը գրում է․

«Զարգացումները եկան հաստատելու նախընթաց պնդումս առ այն, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման ողջ գործընթացը ձախողված է: 

Ուշագրավ է, որ հանձնաժողովի անդամների ընտրությունից դեռ մեկ շաբաթ չանցած՝ Կառավարությունն ընդունել է օրենքի նախագիծ, որով այս հանձնաժողովի անդամներն այլևս ընտրվելու են մրցութային ընթացակարգով: Ակներև է, որ ձևավորման պահից սկսած՝ այս հանձնաժողովի գործունեությունն այլևս խաթարում է հակակոռուպցիոն ողջ քաղաքականությունը»,-գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ