Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մեկ ամսով երկարաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանի կալանքի ժամկետը: Այս մասին հայտնել է Նարեկ Մութաֆյան պաշտպան Վահե Եփրիկյանը։
Ըստ միջնորդությամբ՝ Նարեկ Մութաֆյանը պետք է կալանքի տակ մնար ևս 2 ամիս, բայց դատարանը միջնորդությունը բավարարել է մասնակի։
Ֆեյսբուքյան էջում Վահե Եփրիկյանը գրում է․
«Ս/թ. սեպտեմբերի 29֊ին Ն. Մութաֆյանի ու Ս. Օհանջանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց խայտառակ ապօրինությամբ ընտրած դատավորներ Ա. Գաբրիելյանն ու Ն. Բաղդասարյանն այսօր վերստին արհամարհեցին արդարադատությունը, թքեցին իրավունքի երեսին՝ մասնակի բավարարելով քննիչի միջնորդությունը՝ մեկ ամիս ժամկետով երկարացնելով քաղբանտարկյալներ Մութաֆյանի ու Օհանջանյանի նկատմամբ իրենց իսկ ընտրած կալանավորումը։
Դատավորները, որոշումների կայացման օրերը, ժամերը, կայացված որոշումները սինխրոն կրկնվում են, հուսամ՝ դատական ակտերի տեքստերը կտարբերվեն, թեպետ իրավազուրկ լինելու տեսանկյունից ևս նույնական են լինելու։
Խոսել սույն քրեական գործով կալանավորման հիմքերից, պայմաններից անշնորհակալ գործ է, ինչևէ նույնիսկ գրավը համարվեց անթույլատրելի. արդարադատությունը բացարձակ իմաստով բացակայում է։
Հ.Գ. Սա միայն Նարեկի ու Սարգսի խնդիրը չէ, սա բոլորիս խնդիրն է, մեղավորը՝ դատարաններին ստրկացրած իշխանությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը