23 11 2019

Ռուբեն Սահակյանի հեղինակությունը չի կարող տուժել կարգապահական վարույթից. Արա Զոհրաբյան

Ռուբեն Սահակյանի հեղինակությունը չի կարող տուժել կարգապահական վարույթից. Արա Զոհրաբյան

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն անդրադարձել է ՀՀ Փաստաբանների պալատի նախկին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատշպանական թիմի անդամ, փաստաբան Ռուբեն Սահակյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթին՝ նշելով, որ այն չի կարող նսեմացնել Ռ.Սահակյանի վաստակն ու հեղինակությունը։

Արա Զոհրաբյանի գրառման մեջ ասվում է.

«Ինչպես գիտեք փաստաբան Ռուբեն Սահակյանի նկատմամբ փաստաբանների պալատը հարուցել է կարգապահական վարույթ։

Մեր որոշ գործընկերներ առիթը բաց չթողեցին իրենց միակողմանի և ուղղորդված մեկնաբանությունները կատարել, ընդ որում հիմնականում առաջնորդվելով «հասկացողություններով»։

Այդ կապակցությամբ կցանկանայի նշել հետևյալը․

1. Ռուբեն Սահակյանի (որպես փաստաբանի և որպես փաստաբանների պալատի նախկին նախագահի) վաստակը և հեղինակությունը (որն ինձ համար անվիճելի է) չի կարող նսեմացվել կամ տուժել հարուցված կարգապահական վարույթով․

2. Կարգապահական վարույթ հարուցելը, դեռևս չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում․

3. Որևէ փաստաբան, անկախ փաստաբանության ոլորտում իր ներդրման չափից, չի կարող Փաստաբանի վարքագծի կանոնագրքից վեր լինել։

Հ․Գ․ «Հասկացողություններով» ղեկավարվող մեր գործընկերոջ միակողմանի մտքերին հիմնականում չեմ անդրադառնում, սակայն պարզ երևում է, որ նա իր սեփական կառույցում՝ փաստաբանների պալատում, ստուգումներ անցկացնելու և խախտում հայտնաբերելու ակնկալիքով պետական մարմիններին հրավերներ ուղարկելու ժամանակ չի ղեկավարվել «հասկացողություններով»։

Իմ և Ռուբեն Սահակյանի փոխհարաբերությունների բնույթի, այդ թվում՝ նախապատմության (սկսած 2005թ․ պալատի նախագահի ընտրություններից ավարտված 2013թ․ պալատի նախագահի ընտրություններով, ներառելով օրենսդրական նախաձեռնությունները) մասին կարող ենք խոսել մենք՝ ես և Ռուբեն Սահակյանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ