19 11 2019

Սեյրան Օհանյանի պաշտպանը ևս բացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազին



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստին Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը ևս դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ միանում է Կարեն Մեժլումյանի միջնորդությանը՝ դատախազները մեղադրանքը չպետք է պաշտպանեն ցանկացած գնով․ «Դա չի նշանակում, որ իրենք մեղադրանքը պետք է պաշտպանեն, երբ համոզված չեն դրանում։ Դատախազներն իմանալով, որ կան արդարացնող փաստեր, դրանք պետք է թաքցնեն։ Դատախազները մեղադրանքը պաշտպանում են ոչ պատշաճ մեթոդներով»։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկի միջնորդություն էր ներկայացրել: Քոչարյանի մյուս պաշտպանները ևս միացել էին միջնորդությանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ