18 11 2019

Գևորգ Դանիելյանը պատգամավորներին առաջարկում է կատեգորիկ հայտարարություններ չանել

Գևորգ Դանիելյանը պատգամավորներին առաջարկում է կատեգորիկ հայտարարություններ չանել

Արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանը գրում է․

«Հարգելի պատգամավորներ, կառաջարկեի իրավունքի լրջագույն հարցերում իմպերատիվ հայտարարություններց զերծ մնայիք, կարելի է խորհրդակցել առնվազն ԱԺ աշխատակազմի իրավագետների հետ (ինքս էլ հասարակական հիմունքներով պատրաստ եմ խորհրդատվություն տալ), դա ոչ միայն ընդունված է ողջ աշխարհում, այլեւ համարվում է քաղաքակիրթ խորհրդարանական աշխատաոճ: 

Օրինակ, մի պնդեք, թե իբր մի սոցիալական խմբի իրավունքները չեն կարող հակասել մեկ այլ սոցիալական խմբի իրավունքներին եւ իրացվել վերջիններիս հաշվին:

Կարո՛ղ են հակասել, մասնավորապես երեխաների իրավունքներն ու շահերը պաշտպանվում են առաջնահերթ (Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մաս): Մի պնդեք, թե իբր իրավունքների միջեւ ընդհանրապես չկա հակասություն: Կա հակասություն, ավելին՝ երբեմն լինում է սուր կոլիզիա, իսկ այդպիսի դեպքերում նախընտրելի իրավունքը կանխորոշվում է բավականին բարդ համակարգով, որի բուն առանցքը սահմանափակումների՝ ոչ թե միատեսակ, այլ համաչափության սկզբունքով տարբերակված կիրառումն է:

Հաշվի առնելով Ձեր բազմազբաղ լինելը, կառաջարկեի ընթերցել հայերեն թարգմանված փոքրիկ հետազոտություն. Միխայիլ Զաքսի «Գերմանիայում հիմնական իրավունքների ընդհանուր ուսմունքի հիմունքները», հատկապես, դրա «Հիմնական իրավունքի կոլիզիաները» հատվածը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ