Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Կարդալով այս գրությունը, իմ մոտ հիմնավոր կասկած առաջացավ առ այն, որ դատախազությունը կամ վախենում է ՀՀ վարչապետից, կամ նպաստում ՀՀ-ում պետական բարձր մակարդակով կոռուպցիայի ծավալմանը:
Նշեմ, որ մի քանի օր առաջ դիմում էինք հղել ՀՀ դատախազություն, խնդրելով, ստուգել ԿԳՄՍ նախարարի կողմից պարբերաբար դպրոցների կառավարման խորհուրդները խախտումներով փոփոխելու գործընթացում արդյոք կան կոռուպցիոն գործընթանցները:
Դատախազությունը մեր դիմումի հիման վրա կամ պետք է քրեական գործ հարուցեր, կամ մերժեր, կամ ուղարկեր նյութեր նախապատրաստելու, իսկ դիմումը վարչապետի տնօրինությանը հանձնելը խոսում է, իմ կարծիքով, հովանավորչության մասին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը