«Փաստինֆո»-ն գրում է․« Փաստինֆո-ի տեղեկություններով ՀՔԾ-ն ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին՝ ՄԱՊ-ի Ալիկին, և նրա որդուն։ Մեր տեղեկություններով նրանք կասկածվում են փողերի լվացման գործում։
«Փաստինֆո»-ն տեղեկությունը ճշտելու համար դիմեց ՀՔԾ լրատվական բաժին, որտեղից, սակայն, պատասխանեցին, որ տեղեկություն չունեն։
«Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ ԱԺ նախկին պատգամավոր,գործարար Ալիկ Պետրոսյանը ձերբակալվել է երկու օր առաջ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին առնչվող քրեական գործի շրջանակներում։
Մեզ հաջողվեց պարզել, որ փաստաբանը բողոք է ներկայացրել ձերբակալության որոշման դեմ եւ գործարարն արդեն ազատ է արձակվել։
Պաշտոնական մարմինները դեպքի վերաբերյալ առայժմ մեկնաբանություն չեն տալիս»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը