13 11 2019

Ինչո՞ւ է Բադասյանն իր տեղակալին առաջարկել լքել պաշտոնը

Ինչո՞ւ է Բադասյանն իր տեղակալին առաջարկել լքել պաշտոնը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ փոխնախարար Աննա Վարդապետյանի պաշտոնանկությանը՝ նշելով, որ ինքն է առաջարկել այլևս չշարունակել համատեղ աշխատանքը՝ ընդգծելով, որ վերջինիս աշխատանքից և պրոֆեսիոնալիզմից դժգոհություններ չկան։

«Պատճառը հետևյալն է. 2 ռազմավարություն ենք ընդունել՝ հակակոռուպցիոն և դատաիրավական: Դատարիվական հատվածի հիմնական պատասխանատուն նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն է, հակակոռուպցիոնի մասով՝ Սրբուհի Գալյանը և երկուսի մասով, ըստ էության,  կառուցվածքային փոփոխություններ անելու անհրաժեշտություն է առաջացել: Նախարարությունում վարչության կառուցվածքային ստորաբաժանումների  փոփոխության համար մենք պետք է փնտրենք այն կառուցվածքը, որն ավելի համապատասխան է 4 փոխնախարարով աշխատանքին»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ հարց է՝ նոր փոխնախարար պետք կլինի, թե ոչ, բայց եթե անհրաժեշտություն լինի, նոր փոխնախարարը այլ պրոֆիլ է ենթադրում իրենից, քան ուներ տիկին Վարդապետյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ