Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից Ծաղկի շուկայի մոտից հոկտեմբերի 17-ին բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու առթիվ նախապատրաստվող նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի հատկանիշներով: Այս մասին հայտնել է Հատուկ քննչական ծառայությունը։ 5 քաղաքացիները ճանաչվել են տուժող:
Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ հոկտեմբերի 17–ին ծաղկի շուկայից մի քանի անձի բերման են ենթարկվել՝ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով։
Քաղաքացիների դիմում-բողոքն ընդունվել է վարույթ։ Բերման ենթարկվածներից մեկը հայտնել է8, որ իրեն պարտադրել են ասել, թե Կարեն Ղազարյանը գումարները տալիս է Արթուր Վանեցյանին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը