08 11 2019

ՀՔԾ-ն ստացել է վարչապետի հանդեպ քրեական հետապնդման հարցով հաղորդումը.Փաստինֆո

ՀՔԾ-ն ստացել է վարչապետի հանդեպ քրեական հետապնդման հարցով հաղորդումը.Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է․ «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի դիմումը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Ավելի վաղ տեղեկացրել է, որ Դատախազությունը ևս ստացել է վերոնշյալ դիմումը և այն այժմ քննարկման փուլում է։

Հիշեցնենք, որ երեկ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր, որ հանցագործության մասին հաղորդագրությամբ դիմել է ՀՀ Գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու օրինական պահանջով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ