08 11 2019

Մեկ օրում բացահայտվել է 66 հանցագործություն

Մեկ օրում բացահայտվել է 66 հանցագործություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 7-ից 8-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 66 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության՝ 15, անձնական ունեցվածքի գողության՝ 13, մարմնական վնասվածք հասցնելու` 9, յուրացման կամ վատնման եւ թմրամիջոցի հայտնաբերման՝ 5-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, գույքի դիտավորությամբ վնասման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, գործադուլի մասնակցելուն հարկադրելու, պետական սահմանն ապօրինի հատելու, թմրամիջոցի մաքսանենգության եւ ծեծի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու եւ ապօրինի ծառահատման՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար, ինչի հետեւանքով 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ