07 11 2019

ՀԱԿ անդամների կրակոցները Քարակերտում. 168.am

ՀԱԿ անդամների կրակոցները Քարակերտում. 168.am

168.am-ը գրում է.

«Քիչ առաջ 168.am-ը տեղեկություն ստացավ, որ միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում տեղակայված Թալին ՋՕԸ-ի գրասենյակում:

Ըստ ստացված տեղեկությունների՝ գրասենյակ են ներխուժել Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) անդամ Սափեյան եղբայրներն՝ իրենց որդիներով, ու զենքի սպառնալիքով փորձել են իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ:

Վիճաբանություն է սկսվել, ծեծուջարդ, կրակոց է հնչել: Կրակել են ՋՕԸ-ի աշխատակիցներից մեկի ուղղությամբ:

Մինչև ոստիկանության ժամանելը, ըստ 168.am-ի աղբյուրի, Սափեյանները փախել են:

Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հասարակայնության հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանին, ով հաստատեց, որ նշված վայրում միջադեպ է տեղի ունեցել:

«Ժամը 12.00-ի սահմաններում Ոստիկանության Բաղրամյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Քարակերտ գյուղում տեղակայված «Թալին ՋՕ»-ի վարչական շենքում վիճաբանություն է: Այս պահին դեպի հանգամանքները պարզվում է, Բաղրամյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,- ասաց Զարզանդ Գաբրիելյանը:

Վերջինս, ի պատասխան մեր հարցին, ասաց, որ այս պահին ձերբակալվածներ չկան, տեղեկություններ են ստուգվում, նյութեր են նախապատրաստվում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ